Սերժ Սարգսյանը միշտ չէ, որ խոստացածն անում է. «Հրապարակ»

0
124

«Հրապարակ»-ը գրում է. «Հիմա ինչքան մարդու շաքարը բարձրացավ»,- ակնհայտ բավականությամբ ասում է զրուցակիցս և պարզաբանում՝ բոլոր նախարար-փոխնախարարները, մարզպետ-փոխմարզպետները և այլ տրամաչափի պաշտոնյաներ շունչները պահած սպասում են իրենց հրամաններին: «Ով ինչ ուզում է ասի՝ մինչև հրամանագիրը չլինի, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նշանակվելու է»,- շարունակում է իշխանական կուլիսներում տիրող իրավիճակը նկարագրել զրուցակիցս:

Նրա պատմելով՝ Սերժ Սարգսյանը միշտ չէ, որ խոստացածն անում է, պատահում է՝ իրավիճակ է փոխվում, պատահում է՝ ինչ-որ բան են ականջին փսփսում, ինչ-որ կոմպրոմատներ են վերջին պահին դնում «դեմը»: Հայաստանում ի՞նչն է շատ՝ պալատական խարդավանքներն ու իրար տակ փորելը: Սրան պետք է գումարել նաև Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և «մյուսների» գործոնը՝ երբ պետք է հաշվի առնել վերջիններիս արձագանքը:

Բացի այդ, ինչպես պատմում է իշխանական խոհանոցին մոտ կանգնած ինֆորմատորս, նոր երևույթ էլ է ի հայտ եկել իշխանական բուրգում. ոմանք ուղղակի հրաժարվում են պաշտոն զբաղեցնելուց: «Վիճակն այնքան բարդ է, որ մարդիկ հասկանում են, թե ինչքան վտանգավոր է պաշտոնի գնալը՝ էլ առաջվա պես թալանելու շատ բան չկա, պատասխանատվությունը մեծ է, փող աշխատելու հնարավորությունները՝ փոքր, և նրանք, ովքեր ամբողջ կյանքում երազել են մի տաքուկ տեղում հայտնվելու մասին, այսօր կասկածում են՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»: Եթե անգամ այս ամենը չափազանցություն է, ապա ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում կա կադրերի դեֆիցիտ և ամենուրեք՝ պրոֆեսիոնալների պակաս: Այս պարագայում շատ դժվար խնդիր է դրված Սերժ Սարգսյանի առաջ՝ գտնել կադրեր, որոնք կլինեն իրեն հավատարիմ, կունենան աշխատանքի փորձ և էլ ավելի ծանր դրության մեջ չեն դնի իրենց նշանակողին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here