Ամերիկացի փորձագետ. Երկարատեւ լեգիտիմություն ապահովելու համար Օբաման պետք է պահի իր խոստումը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

0
125

Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է երկարատեւ լեգիտիմություն ապահովել իր համար, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումն այն հարցն է, որի դեպքում՝ նա պետք է կատարի իր տված խոստումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բրաունովի համալսարանի (Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ) գիտնական Ադամ Սաքսը՝ հավելելով, որ հակառակ դեպքում դա կլինի եւս մեկ խոստում, որը նա տվել ու չի կատարել:

Ադամ Սաքսը հիշեցրել է, որ նախագահ Օբաման խոստացել է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ 1915 թվականի կոտորածները կճանաչի որպես ցեղասպանություն: Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահն այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կճանաչի այն, Սաքսն արձագանքել է. «Դա շատ լավ շանս է նրա համար «ցեղասպանություն» եզրն օգտագործելու համար: Ես գիտեմ, որ ԱՄՆ բնակչությունը դեռեւս նման հույս ունի: Օբաման նախագահ է լինելու դեռ 1-2 տարի, այսինքն դա դեռ հնարավոր է: Հատկանշական է, որ նախորդ նախագահները, այդ թվում Ռոնալդ Ռեյգանը եւ Ջիմի Քարտերը, առանց Կոնգրեսի պաշտոնական հռչակագրի, օգտագործել են «ցեղասպանություն» բառը, այսինքն ամերիկյան նախագահները նախկինում էլ կիրառել են այդ եզրը: Այդ առումով բավական տարօրինակ է, որ Օբաման դեռեւս չի արտասանել այդ բառը»,-ասել է Ադամ Սքասը՝ հավելելով, որ նույնքան տարօրինակ է, որ նախագահի պաշտոնում Օբաման իր առաջին այցերից մեկը կատարեց հենց Թուրքիա:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here