ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում. Մորնինգսթար

0
117

ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ փոխանցում է Trend գործակալությունը:

«Այդ հանդիպումը կարող է անցկացվել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևով»,- հավելել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը ակտիվ է շարունակվող բանակցային գործընթացում:

«Կարծում եմ, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլերի քննարկման համար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պարբերաբար հանդիպումները շատ կարևոր են»,- ասել է Մորնինգսթարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here