Թուրք կուսակցապետը Թուրքիային կոչ է արել առերեսվել Ցեղասպանության հետ

0
145

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելլահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե ապրիլի 24-ը առիթ է, որ Թուրքիայում առարեսվեն տեղի ունեցած բոլոր ողբերգությունների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելլահաթին Դեմիրթաշը նշել է, որ 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում 246 հայ մտավորականների աքսորով սկսվել էերիտթուրքերի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու ընդարձակ նախաձեռնությունը։

«Ոչ թուրք եւ ոչ մուսուլման հանդիսացող բոլոր էթնիկ խմբերին այս հողերից մաքրելու ծրագիր է իրականացվել, իսկ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռ շարունակվում է։  Այս հողերում, որտեղ աշխատում ենք եղբայրություն կառուցել, ականատես ենք լինում, թե ինչպես են ստիպում «հայ» բառը որպես հայհոյանք ընդունել։

Թուրքիան պետք է առերեսվի պատմության հետ։ Ապրիլի 24-ը առիթ է, որ Թուրքիայում առերեսվեն բոլոր ողբերգությունների հետ»,-ասել է քուրդ առաջնորդը՝ շեշտելով, որ կիսում է հայերի ցավը։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here