Շառլ Ազնավուրը մայիսին բացառիկ համերգ կտա Երեւանում

0
145

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին բացառիկ համերգ կտա Երեւանում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, հայկական ծագմամբ լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում: Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա հանդես կգա «Լեգենդը վերադառնում է» համերգով Բեռլինում՝ «O2 World» փակ ստադիոնում:

Նշենք, որ շանսոնյեն ծնվել է հայ ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են մեկնել 1922թ.-ին: Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրն ունի ավելի քան 100 մլն վաճառված ալբոմ եւ ավելի քան 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմում, ունեցել է ավելի քան հազար համերգ ողջ աշխարհում:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here