Սեյրան Օհանյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում մեր պայմանավորվածությունները կկատարվեն

0
138

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կայուն են, եւ Դաշինքի հետ բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 23-ին Երեւանում  լիտվացի գործընկեր Յուոզաս Օլեկասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք մինչեւ վերջ կիրագործենք նախատեսված միջոցառումները», – վստահեցրել է նախարարը:

Ի պատասխան հարցին՝ կարող է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լարվածությունն արտացոլվել Հայաստանի վրա՝ որպես ՌԴ դաշնակից, նախարարը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը բոլոր հակամարտությունների խաղաղ լուծումն է: Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Հայաստանն իր փորձով գիտի միջազգային նորմերի կատարման անհրաժեշտության մասին՝ բռնության կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, եւ ինքն է համապատասխան պայմաններ ստեղծում հրադադարի պահպանման եւ հակառակորդին այն պահպանել ստիպելու համար:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ համագործակցությանը, նախարարը վստահեցրել է, որ  Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լարվածությունը չի արտացոլվի ռազմական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության վրա:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here