Քուրդ բլոգեր. «Այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին են պատկանում»

0
194

Քուրդ բլոգեր Հայրի Թունչը թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում «Ներողության նամակ հայ ժողովրդին մի քրդից» վերնագրով հոդվածում ներողություն է խնդրում հայ ժողովրդից:

Թունչը հոդվածում վկայություններ է բերում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Մարաշի կոտորածների մասին՝ նշելով, որ բոլոր կոտորածները նման են իրար:

Միայն զոհերի պատմություններում փոխվում են գործողության վայրը և մարդկանց անունները:

Բլոգերը, երբ առաջին անգամ լսել է Հայոց ցեղասպանության մասին, չի հավատացել: Այն միտքը, որ այդպիսի կոտորած կարող էր լինել, բավական է մարդուն  սարսափեցնելու համար: Հետագայում, երբ իմացել է Մարաշի կոտորածների մասին և ուսումնասիրել, հասկացել է, թե մարդը ինչպես էր վայրենի գազանի վերածվում:

«Այս ուսումնասիրությունների ընթացքում իմացա, որ այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին էին պատկանում: Դա իմ մեջ անտանելի ամոթի զգացում առաջացրեց: Մարդ ինչպե՞ս կարող է  հայրենիք կոչել այն հողը, որ ձեռք է բերել կոտորածի միջոցով»,-գրում է Թունչը:

Նա նաև ընդգծում է, որ հայերին սպանելով նրանց բնակավայրերում հաստատվածները երբեք չեն կարողացել երջանիկ լինել և չէին էլ կարող լինել, քանի որ քանդված տան տեղում նոր տուն  հնարավոր չէ կառուցել, բնաջնջված  մի ժողովրդի հողերի վրա մեկ այլ ժողովուրդ հայրենիք չի կարող ստեղծել:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here