Դիարբեքիրում տեղադրված կոտորված հայերի հուշարձանի մոտ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

0
151

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ապրիլի 24-ին հարգել են 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ 2013-ի սեպտեմբերին Դիարբեքիրում կոտորված հայերի հուշարձանի մոտ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել են Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալթան Թանը, Դիարքբեիրի համաքաղաքապետ Ֆըրաթ Անըլըն, Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ։

Քուրդ պատգամավոր Ալթան Թանն իր ելույթում հայտարարել է, թե միայն ցավերը կիսելով եւ մեղավորներին քննադատելով կարելի է նոր աշխարհ կառուցել՝ շեշտելով, որ ապրիլի 24-ին հիշատակում է հայ ժողովրդի վերապրած մեծ ողբերգությունը։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here