Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կառավարության կողմից պաշտոնապես տարածված իր ապրիլքսանչորսյան ուղերձին:
Էրդողանը շեշտել է, որ ցավակցական ուղերձը վերաբերում է ոչ միայն հայ զոհերի թոռներին, այլև նույն ժամանակաշրջանում մահացած օսմանցի մյուս քաղաքացիների` թուրքերի, բոսնիացիների, ալբանացիների և լազերի թոռներին: Բոլորի զոհերի հոգիներին հանգստություն մաղթելով`Էրդողանը նշել է, որ հիշատակման միջոցառումները երբեմն օգտագործվում որպես շահագործման միջոց աշխարհում, ինչին իրենք դեմ են:
«Մեր կողմից անհրաժեշտ քայլերից բացի հարկ կա նաև, որ հակառակ կողմն էլ անհարեշտ քայլ կատարի: Մենք բոլոր քայլերը կատարեցինք, քայլ անողը մենք եղանք: Ոչ վաղ անցյալում մեր ատրգործնախարարը Հայաստանում էր: Շվեյցարիայի հետ բանացկություններ ունեցանք, նրանք էլ են այդ հարցում կարևոր քայլեր կատարել»,- ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ասել է Էրդողանը: