Թուրքիայի նախկին նախագահն Էրդողանի ուղերձը նրա անձնական իրավունքն է համարել

0
118

Թուրքիայի նախկին նախագահներից Սուլեյման Դեմիրելը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետի ուղերձի բովանդակությունը նրա անձնական իրավունքն է։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի ուղերձին կապված ապրիլի 24-ի հետ։

«Այդ օրերը շատ ցավալի եւ դժվար օրեր էին»,-1915-ի հետ կապված ասել է Սուլեյման Դեմիրելը՝ պնդելով, թե Էրդողանի ուղերձը նրա անձնական իրավունքն է։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։

 

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here