Թուրք գործիչը Էրդողանի հայտարարության մասին. «Ինչու՞ այսքան ուշացնելուց հետո վարչապետը ընտրեց 2014-ը»

0
130

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ապրիլսանչորսյան ուղերձը:

Նա, անդրադառնալով վարչապետի` «Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում» արտահայտությանը ասել է.

«Ցավակցությունը սուրբ հասկացություն է, դրանից պետք չէ ամաչել: Ոչ մի խնդիր չկա: Միայն թե հարց է առաջանում` ինչու այսքան ուշ արվեց այս հայտարարությունը: Ինչու՞ այսքան ուշացնելուց հետո տարիներ շարունակ պաշտոնավորող վարչապետը ընտրեց 2014 թվականը»:

Այնուհետև ընդդիմադիր գործիչը հանդես գալով ԺՀԿ-ի անունից, ասել է.

«Մենք ևս մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհվածները խաղաղության մեջ հանգչեն`առանց որևէ խտրականություն դնելու` լինի հայ, մահմեդական կամ մեկ ուրիշը: Այդ իրադարձություններում զոհված մարդկանց սերունդների, թոռների, բոլորի վիշտը կիսում ենք `հայերինն էլ, մյուսների, առանց որևէ խտրականության»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here