Թուրք ընդդիմադիր գործիչները քննադատել և ուշացած են համարել Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

0
151

 Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները անդրադարձել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ արած հայտարարությանը:

Թուրքական «Haber8» լրատվական կայքի փոխանցմամբ՝ վարչապետի հայտարարությունն առաջացրել է   ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ  Դևլեթ Բահչելիի դժգոհությունը: Վերջինս չի ցանկացել մեկնաբանել վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ այդ հայտարարությանը հնարավոր չէ գնահատական տալ:

Իսկ ահա Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն հայտնել է, որ ինչ-որ մեկին ցավակցելը սուրբ հասկացություն է և դրանից պետք չէ ամաչել: Նա վարչապետի հայտարարությունը ուշացած է համարել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here