Սերժ Սարգսյանը երեք նախարար է նշանակել

0
120

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեք նոր նախարարներ է նշանակել կառավարությունում: Ընդ որում, նրանցից երկուսը նոր են:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, նախագահը որոշում է կայացրել Նարեկ Սարգսյանին նշանակել քաղաքաշինության նախարար: Նա այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Թադեւոսյանին, որը օրեր առաջ լքել էր ՕԵԿ-ը:

Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը: Վերջինս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն է, եւ նախարարի պաշտոնում փոխարինել է Դերենիկ Դումանյանին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պահպանել է իր պաշտոնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here