Ֆրանսիան բոլոր երկրներին կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու ճանաչել այն

0
129

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը հնարավորություն է բոլոր երմրների համար, որոնք դեռեւս չեն ճանաչել այդ ցեղասպանությունը, որպեսզի անեն դա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի ռենոն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի համար Հայոց ցեղասպանության տարելիցը շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ դա որոշակի առումով վերաբերում է նաեւ իրենց երկրներին: «Դա ավելի քան 500 հազարի հասնող ֆրանսահայ համայնքի համար կարեւորագույն հարցն է: Ցեղասպանության փաստը մեր պատմության մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ փախստականներ իրենց ապաստանն են գտել Ֆրանսիայում, այլ նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ նաեւ ֆրանսիացիներ են դարձել: Դա է նաեւ պատճառը, որ Ֆրանսիան 2001-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-նշել է դեսպանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here