«Le Monde». Հիշենք հայոց ցեղասպանությունն ու տարելիցը նշենք Թուրքիայում

0
117

Մի շարք ֆրանսիացի, թուրք եւ այլ հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ ու արտիստներ ֆրանսիական «Le Monde» թերթում կոչ են արել Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը նշել Թուրքիայում:

Համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է. «1915թ.-ին նախօրոք մշակված ծրագրից ու մեթոդական իրագործումից հետո մեկուկես հայեր սպանվեցին Օսմանյան Թուրքիայում: Հայերը ցեղասպանության զոհ դարձան, որը պետք է չարագույժ հիշողություն դառնար նրանց համար, ովքեր դեռ պետք է գային:

Այդ պահից ի վեր թուրքական կառավարությունները ջանում էին մոռացության տալ իրենց պատմության այդ մութ դրվագը: Նույնիսկ այսօր Թուրքիայիում այդ պատմական ճշմարտության հնչեցումը խստորեն պատժվում է: Ժխտումը սնում է ռասիզմով ու ատելությամբ հայերի եւ ոչ մահմեդական այլ փոքրամասնությունների հանդեպ: Ոմանք ցանկանում են ստիպել հավատալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հարձակում է թուրքերի եւ «թուրքականության» դեմ, երբ այն հարվածում է արդարությանն ու ժողովրդավարությանը:

Մի քանի տարվա ընթացքում թուրքական քաղաքացիական հասարակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին արարողություն է կազմակերպում: Արդարության եւ ճշմարտության կողմնակիցների շրջանակն ընդլայնվում է:

Այս տարի մենք բոլորս՝ հակառասիստական ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, անտարբեր չմնացող քաղաքացիներ, մտավորականության ներկայացուցիչներ, կմիավորվենք Թուրքիայից ու Եվրոպայի երկրներից պատմական ճշմարտության ընդունումը տեսնելու համար, 2014թ.-ի ապրիլի 24-ին Թուրքիայում կհիշենք հայերի ցեղասպանության մասին, որն իրականության մաս է կազմում, թեեւ մենք գտնվում ենք դրա իրագործման հարյուրամյակի շեմին»:

Կոչի ներքո ստորագրել են երգիչներ Շարլ Ազնավուրը, փիլիսոփա Բեռնար-Անրի Լեվին, Ֆրանսիայի դեպորտացված հրեաների որդիների եւ դուստրերի ասոցացիայի նախագահ Սերժ Կլարսֆելդը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնար Քուշները, Եվրոպական հակառասիստական շարժման գործադիր տնօրեն Փոլ Մորենը, մարդու իրավունքների ասոցացիայի ստամբուլյան բաժնի նախագահ Այշե Գյունայսուն, Դիարբեքիրի շրջանի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը, թուրքական «Durde» կազմակերպության մամուլի քարտուղար Լեւենտ Շենսեւերը, Համահայկական բարեգործական միության եվրոպական բաժնի նախագահ Ալեքսիս Գովջիայնը, «Nouvelles d’Arménie» ամսագրի տնօրեն արա Թորանյանը, Վանի փաստաբանների միության նախագահ Մուրատ Թիմուրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here