Հայաստանը կվավերացնի ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագիրը

0
119

Երեւանում, այսօր՝ ապրիլի 25-ին մեկնարկել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը եւ Հայաստանին վերաբերող նկատառումները:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեմինարը կազմակերպվել էր ՀՀ ֆինանսների նախարարության, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի, Առեւտրային իրավունքի զարգացման ծրագրի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԱՀԿ քարտուղարության ջանքերով:

«ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջինն էր, որ անդամակցեց ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին, ինչի շնորհիվ մեր տեղական մատակարարներն այսօր կարող են հավասար իրավունքներով մասնակցել համաձայնագրին անդամակցող երկրների գնումներին, եւ այժմ որպես անդամ-երկիր մենք պետք է վավերացնենք վերանայված համաձայնագիրը»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի վերանայումները հիմնականում միտված են պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի կիրառմանը, ինչին Հայաստանը նույնպես ներկայում անցում է կատարում:

Հայաստանը ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը վավերացրել է 2011 թվականին՝ հնարավորություն ընձեռելով տեղական արտադրողներին մասնակցել համաձայնագրին անդամակցող ավելի քան 40 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` այդ երկրների արտադրողների հետ հավասար իրավունքներով:

Սեմինարին մասնակցում էին եւ մասնակիցներին ողջունեցին նաեւ ԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Անդերսենը եւ ԱՄՆ ՄԶԾ առաքելության ղեկավար Կարին Հիլլիարդը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here