Հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը, ես հեռանում եմ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ ՕԵԿ-ը որոշել է դուրս գալ իշխող կոալիցիայից:
Նրա խոսքով՝ վերջին 6 տարիներին Հայաստանի ԱԱԽ-ն ձեւավորվել է որպես կառույց, որն ունակ է երկրի սահմաններից դուրս ներկայացնել Հայաստանը: Նա շնորհակալություն է հայտնել ԱԱԽ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար:
Մամուլի ասուլիսին ներկա են եղել ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Մհեր Շահգելդյանը:
Բաղդասարյանը նշել է, որ ՕԵԿ խմբակցությունը ամենաակտիվն է եւ մրցունակը խորհրդարանում, որը 200 օրինագծերի հեղինակ է: