ՇԱՐԱՓՈՎԱ ՇԱՀԵՑԱՒ ՇԹՈՒԹԿԱՐԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔԸ

0
130

 Մարիա Շարափովա շահեցաւ  Շթութկարթի  թենիսի  միջազգային մրցաշարքը: Աւարտական  մրցումին  Շարափովա՝  3-6, 6-4, 6-1   արդիւնքով  պարտութեան մատնեց   Աննա  Իվանովիչին:  Կիսաեզրափակիչ  հանգրուանին,   Իվանովիչ՝  6-3, 7-5 արդիւնքով  պարտութեան մատնած էր  Ելենա  Եանքովիչին, իսկ Շարափովա՝  6-1, 6-2  Սառա Էրանիին: Նշենք, թէ  Շարափովա անընդմէջ երրորդ  տարին ըլլալով կը շահի   համանուն մրշաշարքը:

Միւս կողմէ,  Կէյ  Նիսիքորի  շահեցաւ թենիսի  միջազգային  Պարչելոնայի մրցաշարքը:  Ճափոնցի  մարզիկը 6-2,6-2 արդիւնքով  պարտութեան մատնեց   Սանթիակօ Կիլարտոյին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here