«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը զարմացրել է ԱԺ նախագահին

0
154

«Շքեղության հարկի» մասին օրենքի վերաբերյալ քվեարկությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության դրսեւորած դիրքորոշումն անսպասելի էր ինձ համար: Ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցին այս հայտարարությունն է արել խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քվեարկության ընթացքում խորհրդարանական խմբակցությունների, մասնավորապես` ԲՀԿ խմբակցության դրսեւորած դիրքորոշումը:

Սահակյանի խոսքով, նրանց վերաբերմունքն անսպասելի էր, քանի որ օրինագծի համահեղինակներից մեկը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն է եղել: «Կարծում եմ` այդ քայլն իմ դեմ չէր ուղղված, պարզապես քառյակը քաղաքական ակցիա իրականացրեց»,-ասել է խորհրդարանի նախագահը` վերջինիս կոչ անելով նախաձեռնություններում դանդաղ շարժվել` հետագայում ավելի ուժեղ դառնալու համար:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here