Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կստորագրվի մայիսի 29-ին. Պուտին

0
121

Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կստորագրվի ժամանակին՝ մայիսի 29-ին: Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստից հետո:

Նրա խոսքով՝ կատարվել է շատ կարեւոր քայլ առաջ: «Փորձնական մակարդակում միշտ չէ, որ հաջողվում է որոշ նրբությունների շուրջ համաձայնության գալ, որոնք ներկայացնում են համաձայնող կողմերի շահերը»,- Ռուսաստանի նախագահի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Սակայն ասյօր մենք էականորեն առաջ ենք շարժվել ու կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մենք համաձայնագիրը նախատեսված ժամկետում կստորագրենք»,- հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները չեն անդրադառնա եվրասիական ինտեգրացման վրա:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here