Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացվել

0
130

Թուրքիայում օգոստոս ամսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացվել է սոցհարցում: Սոցհարցմանը Թուրքիայի  31 շրջանից և 17 գավառից մասնակցել է 10 440 հոգի:

Նրանց 70%-ն, այն հարցին, թե Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP ) նախագահի թեկնածուն ով կուզենային որ լիներ, պատասխանել է` ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայստնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Իսկ այն հարցին, թե Էրդողանի` նախագահ դառնալու դեպքում, վարչապետի պաշտոնում ում կուզենային տեսնել, հարցվածների մեծ մասը (19 %-ը) ընտրել է ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:  Իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը այս ցուցակում 2-րդն է` 17%:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here