Թուրքիայում տպագրվել է նոր գիրք հայ-թուրքական 1000-ամյա հարաբերությունների մասին

0
113

Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի բաժինը հայ-թուրքական հազարամյա հարաբերությունները բազմակողմանիորեն քննության առնող գիրք է հրատարակել: Ըստ թուրքական «Հաբեր 7» լրատվականի` «Հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխման և վերաբնակեցման 100-րդ տարում» անվանումով գիրքը ներկայացնում է երկու ժողովուրդների միջև եղած տարաձայնություններն ու դրանց լուծման տարբերակների առաջարկները: 

Գիրքը հեղինակել են Թուրքիայում հայագիտության անվանի դեմքեր համարվող 18 մասնագետներ: Ծավալուն այդ աշխատությունը տպագրության է պատրաստել «Sakar» համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հալուք Սելվին:

Գրքի ստեղծման ժամանակ հեղինակներն օգտնվել են թուրքական և օտարերկրյա արխիվային փաստաթղթերից և բարձրացրել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են.

Թուրքիան Հայկական հարցի ո՞ր հատվածում է գտնվում:

Թուրքիայում բնակլվող հայերն ինչպիսի՞ մոտեցում ունեն:

Ի՞նչ է հարկավոր անել երկու երկրների միջևի հարաբերությունների կարգավորման համար:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here