Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է «մամուլի ազատության հերոս»

0
106

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության 100 հերոս» ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը (T 24) և Իսլայիլ Սայմազը (Ռադիքալ) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64 պետությունից:

Ըստ թուրքական «Գազեթեջիլեր» կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ զգալի ներդրում են ունեցել նրա անցկացրած համարձակ հարցազրույցները քուրդ զինյալների առաջնորդների հետ, ինչպես նաև նրա հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը կարծիքների փոփոխություն բերեց Թուրքիայի հասարակության մեջ: Առհասարակ Հասան Ջեմալը բնութագրվում է որպես տաբուներ կոտրող անձնավորություն:

Հիշեցնենք, որ նա Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պարագլուխներից մեկի` այդ ժամանակվա ռազմածովային նախարար Ջեմալ Փաշայի թոռը:Ջեմալ փաշան սպանվել է 1922 թվականի հուլիսին Թբիլիսիում` Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից: 

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here