«Ժամանակ». ԲՀԿ-ին փորձություն է սպասվում

0
123

Ոչ պաշտոնական զրույցներում որոշ ԲՀԿ-ականներ ասում են, որ «հրաշալի քառյակն» արդեն երկրորդ պլանում է ԲՀԿ համար, եւ իրենց տպավորությամբ՝ ԲՀԿ-ն հեռակա համագործակցելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս ընդդիմությանը համախմբող ԲՀԿ-ի համբավը տապալելու վտանգը։ Քանի որ առաջիկայում ԱԺ հաստատմանն է ներկայացվելու կառավարության ծրագիրը, իսկ ինչպես բազմիցս հայտարարվել է, այն լինելու նախորդ կառավարության ծրագրի շարունակությունը, ԲՀԿ-ին փորձություն է սպասում։ «Ժամանակի» տեղեկություններով՝ կկրկնվի Գալուստ Սահակյանի քվեարկության սցենարը, երբ ԲՀԿ-ականներին թույլ տրվեց ազատ քվեարկել։ Սակայն եթե կառավարության ծրագրում էական եւ արմատական փոփոխություն չլինի, ապա կստացվի, որ ԲՀԿ-ականները կողմ են քվեարկելու գրեթե նույն ծրագրին, որն այդպես  համառորեն քննադատում էին»:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here