Ադրբեջանի ընդդիմությունը ցույցերի է պատրաստվում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

0
173

Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է հանրահավաքների շարք սկսել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

«Ենի Մուսավաթ» թեիթի փոխանցմամբ՝ այդ նպատակով «Մուսավաթ» կուսակցությունը բանակցություններ է վարում մյուս քաղաքական ուժերի հետ: Առաջին հանրահավաքի անցկացման ամսաթիվը կհստակեցվի կուսակցության դիվանի այսօր կայանալիք նիստում: Սպասվում է, որ հանրահավաքը կկայանա մայիսի 11-ին:

Նշենք, որ ավելի վաղ «Մուսավաթը» հանրահավաք էր նախատեսել անցկացնել մայիսի 4-ին՝ ի պաշտպանություն NIDA ակտիվիստների, բայց այն չկայացավ, քանի որ չհաջողվեց համաձայնության գալ մյուս կուսակցությունների հետ:

Վերջին շրջանում Ադրբեջանում քաղբանտարկյալներին սկսել են պիտակավորել նաեւ որպես «հայկական լրտես»: Դրանց թվում են լրագրող Ռաուֆ Միրկադիորվը, ամուսիններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here