Ապրիլին գնաճը կազմել է 4,4%

0
124

 

Ապրիլին, մարտի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 0.9% գնաճով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում ոչ պարենային ապրանքների գները  նվազել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը`103.1%, ոչ պարենային ապրանքներինը` 101.8%, ծառայությունների սակագներինը` 108.5%:

Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, իսկ պարենային ապրանքներինը, ոչ պարենային ապրանքներինը և ծառայությունների սակագներինը` համապատասխանաբար 103.0%, 102.7% և 108.7%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.7%):

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here