Դավութօղլուն հոդված է հեղինակել «Guardian»-ում հայ-թուրքական հարաբերությունների մասին

0
138

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին հոդված է հեղինակել բրիտանական անվանի «The Guardian»-պարբերականում:

«Թուրքեր և հայեր, Հետևելով Էրդողանի ուղուն` մենք պետք է թաղենք մեր ընդհանուր ցավը» վերտառությամբ հոդվածում Դավութօղլուն ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի հղած ցավակցական ուղերձը գնահատել է կարևոր, համարձակ և դրական: Թուրք նախարարը կոչ է արել «ականջալուր լինել» Էրդողանի  այդ ուղերձի բովանդակությանը:

Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ հայերի ու թուրքերի միջև եղած մեկդարյա խնդիրը առանց միմյանց լսելու հնարավոր չի լինի լուծել: Նա նաև կոչ է արել բոլորին աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագա կառուցելու գործին:

«Եթե մերձեցման ջանքերին լայն մասնակցություն լինի, ապա հաջողության կհասնենք: Թուրքիան պատրաստ է դրան»,- գրել է Դավութօղլուն:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here