Երեւանում կանցկացվի Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը

0
105

Երեւանում, մայիսի 6-8-ը տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան հետեւյալ թեմաներին.

– կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները,

– ազգային լավագույն փորձի փոխանակում,

– համագործակցության նոր հեռանկարներ:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 09:30-ին «Անի Պլազա» հյուրանոցի «ԱՆԻ» սրահում:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here