Զարաքոլուն քննադատել է Ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը

0
110

Թուրք հայտնի իրավապաշտպան «Բելգե» հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն Արգենտինայում տեղի ունեցած գրքի փառատոնում քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։

Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ՝  Ռագըփ Զարաքլուն Բուենոս Այրեսում տեղի ունեցած գրքի փառատոնի ընթացքում հայտարարել է, թե թուրքական իշխանությունները շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը՝ խիստ քննադատության ենթարկելով նման գործելաոճը։

Զարաքոլուն իր խոսքում հիշեցրել է 1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում իշխանությունների կողմից մահվան ուղարկված հայ մտավորականներ Ռուբեն Սեւակին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին եւ Գրիգոր Զոհրապին՝ շեշտելով, թե նոր Թուրքիայում էլ սպանվում է Հրանտ Դինքը։ Նա թուրքական իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հայտնի հայ լեզվաբան Սեւան Նիշանյանին եւ այլախոհ թուրք եւ քուրդ մտավորականներին, որոնք այսօր գտնվում են Թուրքիայի բանտերում։

Ռագըփ Զարաքոլուն շեշտել է, թե հպարտ է, որ 1933-ին Գերմանիայում եւ Թուրքիայում արգելված Ֆրանց Ֆերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն ինքը կարողացել է Թուրքիայում հրատարակել 1997-ին։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here