Փորձագետ. ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Երեւանի ու Ստեփանակերտի ռազմական անվտանգության ապահովման հիմքերից մեկն են

0
118

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցումը էական դերակատարում է ունեցել Մոսկվայի կողմից Անկարային ԼՂ խնդրին չմիջամտելու անհրաժեշտության մասին խիստ նախազգուշացում հղելու գործում: Այս մասին մայիսի 5-ին «Համատեղ ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» գիտա-պրակտիկ համաժողովին «ՀԱՊԿ-ի դերը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման գործում» թեմայով զեկույցի ընթացքում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը:

Քաղաքագետի համոզմամբ, եւս մեկ խնդիր կա, որ հստակ լուծվել է Համատեղ Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության միջոցով: Դա հետխորհրդային տարածքներում կոնֆլիկտային ներուժի նվազեցումն է: «Ներկայումս ՀՀ եւ ԼՂՀ ռազմական անվտանգության ապահովման հիմք են հանդիսանում նախ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, եւ ապա Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ 102-րդ ռուսական ռազմաբազայի եւ Ռուսաստանի սահմանապահ զորքերի խմբի տեղակայումը Հայաստանում»,- նշել է Սերգեյ Սարգսյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here