Gallup. Հայաստանում հարցման մասնակիցների 44%-ը մամուլը ազատ է համարում

0
115

Gallup ընկերությունը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ինչպես են ընկալում մամուլի ազատության աստիճանը տարբեր երկրների բնակիչները:

2013թ. 132 երկրներում անցկացված հարցումը  ցույց է տվել, որ  63%-ը կարծում են, թե իրենց երկրում  կա մամուլի ազատություն: Սակայն այդ ցուցանիշը  ավելի ցածր է, քան նախորդ տարիներին: Այսպես, 2012թ.  մամուլն ազատ էր համարում պատասխանողների  67%-ը:

Ըստ զեկույցի` պատասխանողների միայն  26% -ն է կարծում, որ մամուլը երկրում ազատ չէ:

Հայաստանում պատասխանողների 44%-ը կարծում է, որ լրատվամիջոցները մեծ ազատություն ունեն, իսկ  43%-ը համաձայն չէ այդ տեսակետին: Եվս 14%-ը հրաժարվել են պատասխանել կամ չեն իմացել` ինչ պատասխանել:

Ադրբեջանում պատասխանողների 61%-ը վստահ են, որ իրենց երկրում կա մամուլի ազատություն, Վրաստանում` 51%-ը:

Ցուցակում այս տարի ներկայացված է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պատասխանողների 63%-ը մամուլն ազատ է համարում, իսկ  29 %-ը` ոչ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here