Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները բացահայտում են նախկին նախարարների ապօրինությունների չափերը

0
244

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր որոշում Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ առնչվող նախկին երեք նախարարների գործերը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս թեմայով Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները զեկույցներ են ունեցել: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ՝ քննարկումները տևել են ընդհանուր առմամբ 12 ժամ, իսկ դրանց արձանագրությունները կազմել են 112 էջ: Այդ արձանագրությունների մեջ 115 անգամ հանդիպում են կաշառք և 23 անգամ գող կամ գողություն բառերը:

Ընդդիմադիր խորհրդարանականները իրենց ելույթներում ուշագրավ տեղեկություններ են հաղորդել նախկին նախարարների գործունեության մասին: Թուրիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սեյֆեթթին Յըլմազն իր ելույթում նշել է, որ փաստաթղթերում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի վերաբերյալ 32.053 600 եվրո 6. 750.000 դոլար,  3.460.000 թուրքական լիրա և 300 հազար շվեցարական ֆրանկի կաշառքի մասին տեղեկություններ կան: Բացի թվարկված գումարների ընդդիմադիր պատգամավորը խոսել է Զաֆեր Չաղլայանին վերագրվող թանկարժեք իրերի մասնավորապես՝ արժեքավոր ժամացույցերի մասին:

Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերին էլ մոտ 5.800.000 դոլարի կաշառք է վերագրվում:

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի վերաբերյալ էլ ասվում է, որ մի քանի անգամներով ընդհանուր առմամբ մեկ ու կես միլիոն դոլարի կաշառք է վերցրել: Բաղըշի վերաբերյալ նույնիսկ նշվում է վերցված գումարների փոխանցման եղանակները՝ կոշիկի ու շոկոլատի տուփերի մեջ թաքցված:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here