ՀՀԿ. Հայաստանը, իր շահերի պաշտպանվածության պայմանով, հետաքրքրված է Մաքսային Միությանը անդամակցմամբ

0
93

Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական միություններին անդամակցման հիմքում տնտեսական բնույթի խնդիրներ եւ անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր են կանգնած, սակայն մեր երկիրը սեփական ինքնիշխանության սահմանափակման որեւէ հնարավորություն չի ընդունում:  Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, քանի դեռ պաշտպանված են երկրի շահերը, իսկ սպասումներն արդարանում են, Հայաստանը հետաքրքրված է ենթակառուցներին միավորմամբ եւ լիարժեք մասնակցությամբ: «Այդուհանդերձ, եթե Հայաստանի շահերին հակասող իրադրություն ստեղծվի, բնականաբար, կարող է այլ որոշում կայացվել: Դա իմ անձնական համոզմունքն է»,- նշել է Զաքարյանը:

Պատգամավորը նաեւ ընգծել է, որ Հայաստանը տնտեսական միության անդամ է դառնում: «Քաղաքական տեսանկյունից Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ անկախ պետություն, շարունակում է իր հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես մինչ հիմա էր անում»,- հավելել է Արտակ Զաքարյանը: Հայաստանի` Մասքային Միությանը անդամակցման տեսանկունից մեր երկրի համար մեկ շահ գոյություն ունի` անվտանգ, երկարաժամկետ եւ դինամիկ զարգացման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Եվրասիական միությունը 2015թ. հուվարի 1-ից է գործելու: 

 

ԼուրերՀայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here