Ուորլիքը հանդես կգա հայտարարությամբ

0
114

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում հանդես կգա հայտարարությամբ:

Դեսպանի թվիթերյան գրառման համաձայն` ուղերձը կրելու է «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիներ» խորագիրը և ներկայացնելու է ղարաբաղյան հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը:

«Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն իր ավելի վաղ տարածած հայտարարությունում ևս տեղեկացրել էր դեսպան Ուորլիքի ուղերձի մասին` նշելով, որ այն ներկայացնելու է ԱՄՆ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և նվիրված է լինելու 1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարին: Ուղերձից հետո նախատեսված է քննարկում, որը վարելու է «Կարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Քոլինսը:

Վերջին շրջանում Բաքուն պարբերաբար մեղադրում է Ջեյմս Ուորլիքին կանխակալության մեջ: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է բարձրացնել Ուորլիքին հետ կանչելու հարցը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here