ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեում քննարկվել է Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները

0
97

Մայիսի 7-ին Ժնևում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր 52-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված են եղել արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրրակոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին, մասնավորապես ներկայացնելով դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, երկրում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանման և խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:

Մայիսի 23-ին կհրապարակվեն Կոմիտեի կողմից ընդունված եզրակացություններն և առաջարկությունները:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here