Քեսապում հայ է զոհվել

0
120

Քեսապում մայիսի 11-ին հայ է զոհվել: Լաթաքիայից ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ 50-ամյա Վարդան Անդերյանը զոհվել է հրթիռակոծության հետևանքով՝ Քեսապի Քարադուրան գյուղի Չալմա կոչվող աղբյուրի մոտ: Եվս մեկ հայ՝ Սարո Ափոյան անունով, վիրավորվել է:

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանը հատած հակակառավարական զինյալ խմբավորումների` Քեսապ ներխուժումից հետո ավելի քան 600 հայ ընտանիք նույն օրը թողել էր տները և ապաստանել Քեսապից 65 կմ հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում: Քեսապում մնացել էր մի քանի տասնյակ մարդ: Առաջին շաբաթվա ընթացքում նրանց մասին լուր չկար, սակայն ապրիլի 7-ից հետո ավելի քան 21 մարդ, մեծամասնությամբ ծերեր, հայտնվեցին Թուրքիայի սահմանում, ապա տեղափոխվեցին Թուրքիայի վերջին հայկական՝ Մուսալեռան Վաքըֆ գյուղ։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here