Թուրքական մամուլը սևեռվել է Օլանդի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի վրա

0
113

Ֆրանսիայի նախագահ Ֆարսնուա Օլանդի` նախօրեին Հայաստան կատարած երկօրյա այցը լուսաբանվել է նաև թուրքական էլեկտրոնային պարբերականներով ու լրատվական կայքերով:

Գրեթե բոլոր հրապարակված նյութերում ուշադրությունը ոչ այնքան ծանրացած է հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի կամ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների վրա, որքան Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած Օլանդի այցի ու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը Թուրքիային ճանաչել տալու կոչի վրա:

Ավելի քան մեկ տասնյակ իշխանական ու ընդդիմադիր թուրքական լրատվամիջոցներում Ֆրանսիայի նախագահի այցը լուսաբանող նյութերը գերազանցապես վերնագրված են «ցեղասպանության ճանաչման ուղերձ» պարունակող ձևակերպումներով և ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կատարված լուսանկարներով: 

«Երևանից ուղերձ է հղել Թուրքիային»

«Ֆրանսիայի նախագահից Թուրքիային ուղղված ցնցող կոչ»  

«Երևանից դիմել է Թուրքիային»
«Օլանդից կոչ Թուրքիային` ճանաչելու ցեղասպանությունը»

«Օլանդի կոչը Թուրքիային. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի բաժանի, կմիավորի»

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Օլանդը վերահաստատել էր Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունելու դիրքորոշումը` ասելով. «Ժխտողականությունը ոչ թե խոսքի ազատություն է, այլ վիրավորնք զոհերի և իրականության հասցեին: Ժխտողականության դեմ ոչ մի դուռ չի կարող բաց լինել: Աշխարհի ամեն կողմում ցեղասպանությունը ճանաչման գործընթացներ են: Ճանաչումը ոչ թե կբաժանի, այլ կմիավորի»:

Ermenihaber.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here