Նալբանդեան Ողջունած Է Քալիֆորնիոյ Խորհրդարանի Որոշումը

0
113

«Ողջունում ենք ԱՄՆի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան ճանաչման վերաբերեալ», յայտարարած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը՝ պատասխանելով «Նիուզ»ի հարցումին։
«Որքան Ադրբեջանը կը շարունակի խոչընդոտել ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղուած Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կը հարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչման համար», ըսած է նախարարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here