ԱԳՆ խոսնակը` Կնեսետում Ցեղասպանության քննարկման մասին

0
120

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը ուղղված յուրաքանչյուր քայլ». Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Կնեսետում մայիսի 13-ին տեղի ունեցած քննարկմանը նման գնահատական տվեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հարցը  Իսրայելի խորհրդարանի օրակարգ էր ներկայացրել «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնը, որը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը` մինչև ողբերգության 100-ամյա տարելիցը:

ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք քննարկումը հնարավոր է հիմք հանդիսանա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Տիգրան Բալայանը պատասխանեց, թե «այս հարցը պետք է ուղղել հենց Իսրայելին»:

Հայոց ցեղասպանության հարցը տարբեր տարիների հայտնվել է Կնեսետի օրակարգում: Հարցը հիմնականում տեղափոխվել է խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողով, և շարունակություն չի գտել։ 

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here