Սերժ Սարգսյանը ցավակցել է Աբդուլլահ Գյուլին

0
153

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 14-ին, ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ապրիլի 13-ի երեկոյան Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում հանքահորում բռնկված հրդեհի հետևանքով վերջին տվյալներով՝ մոտ 240 հանքափոր է մահացել, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին: Վիրավորների թիվը մոտ 80 է: Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here