Հեֆերնը մեկնում է ԱՄՆ

0
118

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17-ին կմեկնի Միացյալ Նահանգներ` մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ:

Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին (մշակութային պահպանությանը), ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ:

Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here