ԱՄՆ-ն Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները

0
113

Պաշտոնական Վաշինգտոնը Ադրբեջանին կրկին կոչ է արել կատարել իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բաքվի նախագահելու փաստը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը, հաղորդում է contact.az-ը:  

«Անցած շաբաթ մենք ուշադիր լսում էինք Բաքվի՝ Եվրամիությանը տրված պատասխանները՝ կապված քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության, հետապնդումների և դատավճիռների հետ: Մենք հիասթափված ենք Բաքվի պատասխաններից: Մենք շարունակում ենք ականատես լինել քաղաքացիական հանրության և լրագրողների նկատմամբ ճնշումներին»,- ասված է Ռոբինսոնի հայտարարության մեջ:

ԱՄՆ դիվանագետն իր մտահոգությունն է հայտնել նաև հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության, ինչպես նաև իրավապաշտապններ Լեյլա և Արիֆ Յունուսների ձերբակալության և հարցաքննության փաստի առնչությամբ:

«Նրանք բոլորն ակտիվորեն աջակցում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով տարվող երկխոսությանը: ԱՄՆ կողմերին կոչ է անում աջակցել երկխոսության հաստատմանն ու հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ստեղծամանն ուղղված ջանքերին: ԱՄՆ-ը նաև խորապես հիասթափված է ընդդիմադիր երիտասարդական NIDA շարժման ակտիվիստների դատավճիռներից: Երիտասարդներին բավական  տևական ժամանակով ազատազրկումը ընկալվում է որպես քաղաքական դրդապատճառներով, և նրանց ներկայացված մեղադրանքները դատարանում փաստերով չեն ապացուցվել»- ասված է հայտարարության  մեջ:

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնել է մայիսի 14-ին՝ վեցամսյա ժամկետով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here