ԵԱՀԿ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներն այցով գտնվում են Ադրբեջանում

0
104

ԵԱՀԿ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ջոզեֆ Դեբոնո Գրեհը այցով գտնվում են Ադրբեջանում: Այս մասին այսօր Trend գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից:

Սպասվում է, որ այցը կշարունակվի մինչ մայիսի 21-ը:

Ծրագրվում է, որ այցի ընթացքում համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության, արդարդատության և ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ կուսակցությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամում է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here