Ադրբեջանի՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում մեկնարկել են լայնամասշտաբ գործողություններ, հաղորդում է APA գործակալությունը:
Գործողություններն ընդգրկում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները: «Սահման արգելապատնեշ» պայմանական անվամբ գործողություններին բացի Ադրբեջանի ներքին գործերի մարմիններից մասնակցում են նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:
Շրջաններում ստեղծվել են անցակետեր: Ոստիկանության աշխատակիցները ստուգում են շրջաններ եկողներին և այնտեղից մեկողներին:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ գործողություններն իրականացվում են ռուս-ադրբեջանական համաձայնագրի հիման վրա: Գործողությունների հիմնական նպատակը սահմանամերձ շրջաններում անդրազգային կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, զենքի և զինամթերքի, ինչպես նաև թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն է:
Գործողությունների անցկացումից հետո դրանց արդյունքները կհրապարակվեն: