Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 54 տոկոսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարեկան

0
148

Մայիսի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում այսօր հիվանդությունը սրընթաց աճ է արձանագրում: Այս տարածաշրջանների երկրների՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության ջատագովության մասնագետ Օլյա Ալեքսանդրովան, լրագրողներին ներկայացնելով հիվանդության տարածման պատճառները, դրանց թվում նշեց տեղեկատվության պակասն ու խտրական վերաբերմունքը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ: Ներկայումս հիվանդությամբ տառապողների միայն 25 տոկոսն է բուժում ստանում:

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը: Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը նշելը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բարձրաձայնել այս խնդրի մասին, վերլուծել հիվանդության ունեցած ազդեցությունը հասարակության վրա:

«Անհեթեթ է, որ մարդիկ մահանում են ՁԻԱՀ-ից, քանի որ այս հիվանդության ախտորոշումն ու բուժումն այն մակարդակի են, որ թույլ է տալիս մարդկանց ապրել լիարժեք կյանքով»,- նշեց բանախոսը՝ մարդկանց չհետազոտվելու պատճառներից նշելով հետազոտության նկատմամբ վախն ու հիվանդության խարանը:

2013թ.ՄԻԱՎ վարակի ախտորոշվածների 44 տոկոսը եղել են ուշացած ախտորոշումներ, 239 ախտորոշված մարդկանցից 18-ը ուշացած ախտորոշումից հետո չեն ապրել անգամ 3 ամիս:

«Մարդիկ վախենում են հետազոտվել, վախենում են խարանից, դիմում են ուշացած, ինչի հետևանքով էլ բուժումը սկսելը հաճախ անարդյունավետ է»,- ասաց Հ. Մադոյանը՝ կոչ անելով մարդկանց պարբերաբար հետազոտվել:

Բանախոսն իր մտահոգությունը հայտնեց, որ Ազգային աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանը հիվանդության կանխարգելման ու բուժման համար գումար է ստանում դոնոր երկրներից, Համաշխարհային բանկից, սակայն 2015-ից հետո ծախսերի 40 տոկոսը պետք է համաֆինանսավորի Հայաստանը, որը պետք է նախապես պատրաստվի դրանք կյանքի կոչելուն: Ազգային ծրագրի իրագործման համար հատկացվում է մոտ 2-2,5 մլրդ եվրո, որից դեղորայքի համար տրամադրվում է 250-300 հազար եվրո:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ իր հերթին կոչ արեց մարդկանց չանտեսել ռիսկային գործոնները, քանի որ միայն վաղաժամ հայտնաբերման դեպքում է հնարավոր հիվանդության բուժումը:

1988-2014թթ. ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013թ. ընթացքում, ինչը առավելագույն ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 54 տոկոսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարեկան:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here