Արթուր Ջավադյանը վերընտրվեց

0
224

Ազգային ժողովում մայիսի 20-ին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կենտրոնական բանկի նախագահ վերընտրվեց Արթուր Ջավադյանը:

Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, այդ թվում` 77-ը կողմ է քվեարկել, 2-ը` դեմ:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունները, նախապես հայտարարածի համաձայն, չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները քվեարկեցին ազատ: Հայ հեղափոխական դաշնակցությունը դիրքորոշում չէր հայտնել:

Նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ-ի նախագահի պաշտոնում առաջադրել էր գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը։ Ազգային ժողովում մայիսի 19-ին կայացած նիստին, որը հիմնականում նվիրված էր ԿԲ նախագահի ընտրությանը, Արթուր Ջավադյանը հայտարարել էր, թե գոհ է նախորդ վեց տարիների իր գործունեությունից։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին հիշեցրել էր, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները, որը նաև մշակվել էր բանկի կողմից, իսկ Ջավադյանը խոսել էր կենսաթոշակային համակարգի իր պատկերացումների մասին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here