Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի

0
129

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կայքը

Մեկնարկային գին է սահմանվել 19 350 000 000 դրամը (շուրջ 46 մլն դոլար): Մայիսի 20-ի` ժամը 12:00-ի դրությամբ որևէ առաջարկ չկա:

Համալիրը աճուրդի է հանվել 2014թ. մայիսի 19-ին: Վերջնաժամկետը մայիսի 29-ն է:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ ավելի ուշ այս կապակցությամբ հաղորդագրություն կտարածեն, իսկ Մարզահամերգային համալիրում զանգերին չպատասխանեցին:

ԴԱՀԿ-ի կայքի տվյալների համաձայն` Մարզահամերգային համալիրը յոթհարկանի շինություն է` 46335,7 քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինություններով՝ 50 քմ և 40 քմ, աստիճան՝ 2800 քմ, ջրավազան՝ 3851,3 քմ: 

Մարզահամերգային համալիրի սեփականատերը «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունն է: Ինչպես տեղեկացնում է «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի պաշտոնական կայքը, համալիրը ընկերությանը վաճառվել է ՀՀ կառավարության 2005թ. որոշմամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here