Մարզահամերգային համալիրը կրկին գնորդ չունեցավ

0
159

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երկրորդ անգամ ևս գնորդ չունեցավ. այն աճուրդի կհանվի արդեն երրորդ անգամ՝ նախորդից 10% իջեցված գնով։

Հունիսի 12-ին ժամը 13:00-ին ավարտվել է հունիսի 2-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից հայտարարված էլեկտրոնային աճուրդի ժամկետը. Մարզահամերգային համալիրի գնման հայտ այս անգամ էլ չի ներկայցվել։

Մարզահամերգային համալիրը աճուրդի էր դրվել մայիսի 29-ին՝ 19,35 մլրդ դրամ մեկնարկային գնով, սակայն գնման հայտ չէր ներկայացվել։

Երկրորդ անգամ հայտարարված աճուրդի գին էր սահմանվել է 17,415 մլրդ դրամը ($42,5 մլն)։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35,4 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օր գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10% իջեցված գնով։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ երեք աշխատանքային օրից Մարզահամերգային համալիրը կրկին կհանվի աճուրդի։

Համալիրը աճուրդի էր հանվել հիմք ընդունելով 2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթը, ըստ որի՝ Մարզահամերգային համալիրից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 10,2 մլրդ դրամ։

Փորձագիտական եզրակացությամբ՝ Համալիրի գույքը գնահատվել է 25,8 մլրդ դրամ ($63 մլն), ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է՝ 19,35 մլրդ դրամ ($47 մլն)։

Արմենակ Չատինյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here