Ախալքալաքի փողոցներից մեկը անվանակոչվել է Անդրանիկ Մարգարյանի անվամբ

0
124

Հունիսի 12-ը Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Քաղաքական եւ պետական գործչի  հիշատակը հավերժացնելու համար Ջավախքի Ախալքալաքի շրջանի օրենսդիր մարմինը հունիսի 11-ին գումարած նիստում որոշում է կայացրել Ախալքալաք քաղաքի ամենամեծ փողոցներից մեկը վերանվանել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատվին: Փողոցը մինչ այժմ կոչվում էր Ֆրիդրիխ Էնգելսի անվամբ։

Վերանվանումը տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մասին» Վրաստանի օրգանական օրենքի 16-րդ հոդվածի  2-րդ կետի «ժ» ենթակետի, 22-դ հոդվածի «մ» ենթակետի, «Ընդհանուր վարչական օրենքսգրքի» 51-րդ հոդվածի առաջին կետի, 52-րդ հոդվածի եւ «Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի կանոնակարգի» 3-րդ հոդվածի 3-րդ կետի «խ» ենթակետի համաձայն: Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Կարգադրությունը ստորագրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պողոսյանը:

Ըստ Մարիա Բարաղամյանի հաղորդման

Ջավախք Մեդիա, Ախալքալաք

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here