Հունիսի 15-ի ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունների նախնական արդյունքները

0
142

Երեկ ավարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, եւ քիչ առաջ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հենվում են քվեների մոտ 75% տվյալների վրա:

Ընտրություններին մասնակցող հիմնական ուժերից էին.

ՎԵ – Վրացական երազանք (Բ. Իվանիշվիլու դաշինքը)
ՄԱՇ – Միացյալ ազգային շարժում (Մ. Սահակաշվիլու կուսակցությունը)
ՆԲՄԸ – Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմությունը
ՈՊԸ – Ոչ պառլամենտական ընդդիմություն
ԻԿԺ – Ինքնակառավարումը ժողովրդին

 

Ընտրությունների արդյունքները ըստ Ջավախք շրջանների

Ախալքալաքի շրջան

Առաջին տեղում է Էդուրադ Աղասարյանը 60.55%, որը եւ կդառնա շրջանի ղեկավարը (ՎԵ): Երկրորդ տեղում է Արտաշես Փալանջյանը 36.02% (ՈՊԸ)

Ախալցխայի շրջան

Առաջին տեղում է Զազա Մելիքիձեն 59.7%, որը եւ կդառնա շրջանի ղեկավարը (ՎԵ): Երկրորդ տեղում է Գոչա Գվարամաձեն 32.16% (ՄԱՇ): Ախալցխայի շրջանի ղեկավարի պաշտոնի համար որեւէ հայ թեկնածու չի եղել:

Բոգդանովկայի (Նինոծմինդայի) շրջան

Առաջին տեղում է Գագիկ Կարսլյան 80.57%, որը եւ կդառնա շրջանի ղեկավարը (ՎԵ): Երկրորդ տեղում է Գագիկ Կարսլյան 19.43% (ԻԿԺ)

Ծալկայի շրջան

Առաջին տեղում է Իլիա Սաբաձեն 55.42%, որը եւ կդառնա շրջանի ղեկավարը (ՎԵ): Երկրորդ տեղում է Նոդար Խոզրեվանիձեն 21.78% (ՄԱՇ): Ծալկայի շրջանի ղեկավարի պաշտոնի համար որեւէ հայ թեկնածու չի եղել:

Ասպինձայի շրջան

Առաջին տեղում է Լեւան Գաբաձեն 49.56%, որը եւ կդառնա շրջանի ղեկավարը (ՎԵ): Երկրորդ տեղում է Բեսիկի Բեքաուրին 36.03% (ՄԱՇ): Ծալկայի շրջանի ղեկավարի պաշտոնի համար որեւէ հայ թեկնածու չի եղել:

Սամցխե-Ջավախք մարզի մեջ մտնող վրացաբնակ Բորժոմի եւ Ադիգենի շրջաններում նույպես հաղթել է Վրացական երազանքը:

 

Ընտրությունների արդյունքները Ախալցխա քաղաքում

Ջավախքի քաղաքներից այս ընտրություններում քաղաքապետ ընտրելու իրավունք ուներ միայն Ախալցխա քաղաքը: 60.44% արդյունքով առաջին տեղում է Գիորգի Կոպաձեն (ՎԵ), որը եւ կլինի Ախալցխայի քաղաքապետը: Երկրորրդ տեղում է Գելա Դեմետրաձան (ՄԱՇ): Մնացած թեկնածուները քիչ ձայն են հավաքել: Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար որեւէ հայ թեկնածու չի եղել:

 

Ընտրությունների ընդհանուր արդյունքները Վրաստանում

Ամբողջ Վրաստանի մասշտաբով առաջին տեղում է Վրացական երազանքը (51.5 %): Երկրորդ տեղում է Միացյալ ազգային շարժումը (21.87 %): Երրորդ տեղում է Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմությունը (10.27 %): Մնացած ուժերը քիչ ձայն են հավաքել:

 

Ընտրությունների արդյունքները ադրբեջանաբնակ Բորչալուում

Ինչպես Ջավախք Մեդիան նշել էր ավելի վաղ, ադրբեջանաբնակ Բորչալու տարածաշրջանում հետխորհրդային տարիներին առաջին անգամ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կարող էր շրջանի ղեկավար դառնալ էթնիկ ադրբեջանցի Ահմեդ Իմանգուլիեվը: Սակայն ըստ նախնական արդյունքների շրջանի ղեկավար է ընտրվել վրացի Մերաբ Թոփչիաշվիլին (52.48%)ՎԵ: Իսկ Ահմեդ Իմանգուլիեվը ստացել է 31.75%, որն, այնուամենայնիվ, բացառիկ ցուցանիշ է Բորչալուի համար վերջին 25 տարիների ընթացքում: Ադրբեջանցի թեկնածու Թելման Հասանովը միայն 7.15% է հավաքել Բորչալուի Գարդաբանի շրջանում: Բորչալուի մնացած շրջաններում ադրբեջանցի թեկնածուներ չեն եղել:

Ջավախք Մեդիա, Ախալքալաք

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here